Նորություններ

Երեւանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հունվարի 19-ին, գրեթե 4 ամիս տեւած ընդհատումից հետո, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ վերջին նիստը տեղի էր ունեցել սեպտեմբերի 22-ին: Դատավարությունն ընդհատվել էր Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով, առաջին պատերազմի ակտիվ մասնակիցները մեկնել էին ռազմական գործողությունների գոտի:

Դատարանը վերջին նիստում հետաձգել էր դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ որոշման ընդունումը: Միջնորդությունը ներկայացրել էր տուժող Սերոբ Գրիգորյանը:

Արցախի առաջին նախագահ, Հայաստանին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ: Հիշեցնենք, որ խոսքը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին է:

news.am

Back to top button
Close