Նորություններ

Մահացել է դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը

Կյանքից 68 տարեկանում հեռացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց Պետական երաժշտական կամերային թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:

Նա նշեց, որ Վիգեն Ստեփանյանը մի քանի օր է՝ հիվանդանոցում էր: «Ստեփանյանին հիվանդանոց էին տեղափոխել ուղեղի կաթվածի պատճառով: Բժիշկները մեզ ասել էին, որ նրա վիճակը շատ ծանր է»,-հայտնեց Առաքելյանն ու հավելեց, որ Վիգեն Ստեփանյանը  վերջին շրջանում ճնշման հետ կապված խնդիրներ է ունեցել:

«Մեկ շաբաթ առաջ ենք հանդիպել, զրուցել: Նա շատ մտահոգ էր, կոտրված: Վիգեն Ստեփանյանը լուսավոր մարդ էր ու բացառիկ մտավորական»,-շեշտեց թատրոնի տնօրենը:

Back to top button
Close