Նորություններ

Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:

Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել իրավունքի մագիստրոսի կոչումը: 2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում:

2000-2001 թվականներին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում:

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել: 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում եղել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն: 2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանկ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

 

Back to top button
Close