Նորություններ

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի “ExpoElectronica” ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 2021թ․ ապրիլի 13-ից 15֊ը կայանալիք  “ExpoElectronica” 23-րդ  ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և  հավաքածուների ցուցահանդեսի մասին, որում հայկական ոլորտային ընկերությունները հանդես կգան ՛՛ARMENIA՛՛ միասնական տաղավարի ներքո:

“ExpoElectronica”-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսը:

Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://ru.surveymonkey.com/r/expo_electronica:
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել՝ հեռ․ 010 590160, 010 590162:

 

Ուշադրություն․ 
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 18.02.2021 թ

 

Back to top button