ՆորություններՍպորտ

Մեսսին կարող է որակազրկվել 4-ից 12 խաղ Վիլյալիբրեին հարվածելու համար

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Ատլետիկի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում (2-3) հեռացվել էր դաշտից։

Արգենտինացին ուղիղ կարմիր քարտ էր ստացել խաղավերջում «Ատլետիկի» հարձակվող Ասիեր Վիլյալիբրեի դեմքին հարվածելու համար։ AS-ը գրում է, որ Մեսսին կարող է 4-ից 12 խաղով, եթե նրա հարվածը մրցաշարերի անցկացման հանձնաժողովը որակի որպես ագրեսիա։

Այդ պարագայում Մեսսին կարող է որակազրկվել նվազագույնը 4, առավելագույնը՝ 12 խաղով (համաձայն կանոնների 98-րդ կետի)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն արգենտինացու գործողությունը պրոտոկոլի մեջ չի որակել որպես ագրեսիվություն։ Մեսսիի հարվածը որակվել է որպես ավելորդ ուժի կիրառում։

Մեսսին առաջին անգամ կարմիր քարտ ստացավ կատալոնական թիմում 753 խաղ անցկացնելուց հետո։

armsport.am

Back to top button
Close