Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հունվարի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 500 քմ,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 2․5 հա,

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ 2500 քմ, Մեղրի-Շվինաձոր ավտոճանապարհին՝ 1.5 և 1 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 5.3 հա։

Back to top button
Close