ՆորություններՍպորտ

Լևանդովսկիի տպավորիչ ռեկորդը Բունդեսլիգայում

«Բավարիան» այս րոպեներին խաղում է «Ֆրայբուրգի» հետ Բունդեսլիգայի 16-րդ տուրի շրջանակում։ Առաջին խաղակեսից հետո մյունխենցիները հաղթում են նվազագույն հաշվով։

Հանդիպման հաշիվը բացել է «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ գոլի հեղինակ դառնալով Թոմաս Մյուլերի փոխանցումից հետո։

32-ամյա հարձակվողի համար այս գոլը դարձել է 21-րդը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում։ Այս ցուցանիշին հասնելու համար Լևանդովսկիից 15 խաղ է պահանջվել։

Լևանդովսկին այսպիսով ռեկորդ է սահմանել՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը կարողացել է մրցաշրջանի առաջին հատվածում դառնալ 21 գոլի հեղինակ։

armsport.am

Back to top button
Close