Նորություններ

Թուրքիայից դրական ուղերձները պետք է ամրապնդվեն կոնկրետ քայլերով. Եվրահանձնաժողով

Թուրքիայից դրական ուղերձները պետք է ամրապնդվեն կոնկրետ քայլերով, ուրբաթ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն, հաղորդում է Ahva-ը:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ տեսակոնֆերանսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը դեռեւս կարեւոր դեր է զբաղեցնում Թուրքիայի օրակարգում, եւ երկիրը տեսնում է իր ապագան Եվրոպայի հետ:

Սակայն ԵՄ երկրների, այդ թվում՝ Արեւելյան Միջերկրական ծովում բնական գազի պաշարների շուրջ  Հունաստանի եւ Կիպրոսի հետ լարված հարաբերությունները բարդացրել են դաշինքի հետ Թուրքիայի հարաբերությունները: Եւ Ստանոյի կարծիքով՝ Թուրքիան պետք է դուրս գա այդպիսի հռետորության սահմաններից դուրս:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա ԵՄ դիրքորոշումը հստակ է՝ լարվածությունը պետք է նվազի, մեր նպատակը պետք է լինի երկխոսության եւ փոխգործակցության զարգացումը փոխադարձ շահերի հիման վրա առանց հրահրելու մասնակից երկրներից որեւէ մեկին»,-հայտարարել է ԵՄ մամուլի քարտուղարը:

Ստանոյի խոսքով՝ ԵՄ դիրքորոշումը պետք է ներկայացվի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեփ Բորելի եւ Թուրքիայի ԱԳՆ Մեւլյութ Չավուշօղլուի միջեւ հանդիպման ժամանակ, որը կկայանա հաջորդ շաբաթ Բրյուսելում:

Back to top button
Close