ՆորություններՍպորտ

Ռոնալդոն՝ Զլատանի մասին․ Ես չէի խաղա մինչև 40 տարեկան, եթե նույնիսկ վնասվածք չունենայի, նա ունիկալ է

«Ինտերի» և «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է «Ինտերի» և «Յուվենտուսի» միջև կայանալիք առաջիկա խաղի մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել ռոսոներիների հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին․

«Այդ խաղը չի վճռոի սկուդետոյի ապագան։ Հաղթանակը լավ կլինի յուրաքանչյուր թիմի համարի՝ սեփական ուժերի հանդեպ վստահության տեսանկյունից, բայց այն «Միլանին» դուրս չի թողնի չեմպիոնական մրցավազքից։

«Յուվենտուսն  ու «Ինտերը» զարմացնում են ինձ։ Նրան որակյալ հարձակողական ֆուտբոլ են խաղում։

Ինչ վերաբերում է Իբրահիմովիչին, ապա նա միշտ ասում է, որ ինձ իր կուռքն է համարում։ Նա ունիկալ է։ Եթե նույնիսկ ես վնասվածք չունենայի, չէի խաղա մինչև 40 տարեկանը»,- ասել է Ռոնալդոն La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում։

«Ինտերն» ու «Յուվենտուսը» կխաղան վաղը՝ հունվարի 17-ին։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։45-ին է։

39-ամյա Իբրահիմովիչն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 7 խաղի է մասնակցել՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Back to top button
Close