ՆորություններՍպորտ

Վալերի Հովհաննիսյանը՝ Տամբովի նախագահ

Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է ռուսական «Տամբովի» նոր նախագահ: Այս մասին հաղորդում է «Չեմպիոնատը»:

Հաղորդվում է, որ  Հովհաննիսյանը  թիմին կներկայացվի Ղրիմում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում: Վալերի Հովհաննիսյանը հրաժարվել է մեկնաբանել իր նշանակման մասին տեղեկությունները:

Վալերի Հովհաննիսյանն «Արարատ-Մոսկվա» ակումբի հիմնադիրն ու նախագահն էր: 2017/2018 մրցաշրջանում  ակումբը հաղթեց Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան, սակայն հրաժարվեց խաղալ ՖՆԼ-ում:

Նախորդ մրցաշրջանում  Վալերի Հովհաննիսյանը նախորդ մրցաշրջանում աշխատել է Երևանի «Արարատում»՝ որպես գլխավոր մենեջեր:

Հիշեցնենք, որ «Տամբովում»  են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսքանդր Կարապետյանն ու Վարազդատ Հարոյանը:

armsport.am

 

Back to top button