ՆորություններՍպորտ

Լացիոն ջախջախեց Ռոմային. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Ա Սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Լացիոն» ընդունեց «Ռոմային» (3-0):

Հանդիպման 15-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն, ով օգտվեց «Ռոմայի» պաշտպան Իբանիեսի կոպիտ սխալից:

24-րդ րոպեին Լուիս Ալբերտոն հեռահար հարվածով կրկնապատկեց խաղի հաշիվը: Նշենք, որ այս դրվագում էլ «Ռոմայի» 3 համարը անհաջող խաղաց :

Երկրորդ խաղակեսի միջնամասում Լուիս Ալբերտոն 3-րդ գնդակն ուղարկեց «Ռոմայի» դարպասը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այսպիսով, «Լացիոն» վաստակեց 31 միավոր և հավասարվեց 5-րդ հորիզոնականում ընթացող «Ատալանտային»: «Ռոման» իր ակտիվում ունի 34 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

armsport.am

Back to top button
Close