Նորություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 14-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Ծաղկաձոր քաղաքներում, Արագած, Ալագյազ գյուղերում և Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա։

Back to top button
Close