ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանցիների զանգվածային պատվաստումը կորոնավիրուսի դեմ կսկսվի հունվարի 18-ին

Ռուսաստանցիների զանգվածային պատվաստումը կորոնավիրուսի դեմ սկսվելու է երկուշաբթի՝ հունվարի 18-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ առաջատար համաճարակաբանների ու վիրուսաբանների հետ հանդիպման ժամանակ:

«Երկրի նախագահը հայտարարել է զանգվածային պատվաստումների մասին երկուշաբթի օրվանից, այսինքն ՝ 2021 թվականի հունվարի 18-ից»,-հայտնել է Գոլիկովան:

Նա նշել է, որ մինչ այժմ Ռուսաստանում գրանցում է ստացել հայրենական արտադրության 2 պատվաստանյութ, իսկ երրորդն արդեն «ճանապարհին է»:

Հունվարի 13-ին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է հաջորդ շաբաթվանից անցնել կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստումների:

Նա հստակ ժամկետ չի նշել, բայց Գոլիկովան հավաստիացրել է, որ ամեն ինչ պատրաստ է զանգվածային պատվաստումների մեկնարկի համար:

Back to top button
Close