Նորություններ
Հայազգի Գրիգոր Քեթցյանը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց անհատական պիկետ է կազմակերպել

Ռուսաստանաբնակ Գրիգոր Քեթցյանը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց անհատական պիկետ է կազմակերպել՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով: Այդ մասին Քեթցյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ հայ ռազմագերիների ազատման հարցի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել: