ՆորություններՍպորտ

Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour-ի հիմնական կազմում

Սերիայի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 275 մլն դոլար: Դասական շախմատում խաղարկվելու է 325, արագ և կայծակնային շախմատում ՝ 150 հազար դոլար։

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour մրցաշարերի մասնակիցների հիմնական կազմում: Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Chess-news.ru–ն։

Grand Chess Tour-ի հինգ մրցաշարերը կանցկացվեն 2021 թվականի ամռանը։ Բուխարեստում `դասական շախմատի մրցաշարը, Փարիզում և  Զագրեբում` մեկական արագ,  բլից մրցաշարեր,  ինչպես նաև երկու մրցաշար կանկացվի ամերիկյան Սենթ Լուիսում`արագ, բլից, դասական:

Grand Chess Tour-ի սերիայում կխաղան 10 առաջատար գրոսմայստերներ: Բացի Արոնյանից, շախմատային խաղատախտակների համար կպայքարեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիժենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկը և Յան Նեպոմնյաշչին, հոլանդացի Անիշ Գիրին, ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովը ու Շաքրիյար Մամեդյարովը: Ադրբեջանցի գրոսմայստերները հրավիրվել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի փոխարեն, ովքեր հրաժարվել են ընդգրկվել շարքի հիմնական կազմում:

Սերիայի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 275 մլն դոլար: Դասական շախմատում խաղարկվելու է 325, արագ և կայծակնային շախմատում ՝ 150 հազար դոլար։ Grand Chess Tour շարքի արդյունքներով եւս 3 լավագույն շախմատիստներ կստանան 175 հազար դոլար։

Back to top button
Close