ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ
Ամուսնական զույգը ժամանել է հայրական տուն եւ ականատես եղել անսովոր տեսարանի

Ամուսնական զույգը ժամանել է հայրական տուն ՝ ստուգելու վաճառքի ենթակա կացարանը, սակայն երբ նրանք բացել են դուռը, ականատես են եղել անսովոր տեսարանի:
Հոուդսփրիթ քաղաքը (Հարավային Աֆրիկա) տեղակայված է ազգային պարկի մոտ: Եվ չնայած այն առանձնացված է արգելապատնեշով, կենդանիները, հավանաբար, ինչ-որ արանք գտել են:
Դեյվիդի և Մարիշկայի հրապարակած կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են նրանք բացում դուռը եւ հանդիպում մուտքի մոտ պառկած առյուծներին:
Կենդանիները հանգստանում են տան բակում՝ ստվերի ներքո, և դռան ձայնը վախեցնում է նրանց: Առյուծները որոշ ժամանակ մնացել են տարածքում, ապա լքել այն:
Տան համար, որը գնահատված է 100.000 ֆունտ սթեռլինգ, առայժմ գնորդներ ի հայտ չեն եկել: