ՄիջազգայինՆորություններ

Իսլամաբադում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Թուրքիայի արտգորնախարար Մևլութ Չավուշօղլուն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Չավուշօղլուն այս մասին գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել Twitter-ում՝ օգտագործելով #TekMilletİkiDevlet («Մեկ ազգ, երկու պետություն») հեշթեգը:

«Մենք կշարունակենք աջակցել ադրբեջանցի մեր եղբայրներին խաղաղության հաստատման գործում»,-գրել է Չավուշօղլուն:

Հանդիպմանը կողմերը քննարկել են արցախյան վերջին զարգացումները:

Back to top button
Close