Նորություններ

Շուշիում ՃՏՊ է տեղի ունեցել. ադրբեջանցի 1 զինծառայող է մահացել

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Արցախի Շուշի քաղաքում։ Պատահարի մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Գրում է Yerkir.am-ը։

Վթարը տեղի է ունեցել հունվարի 12-ին: Դրա արդյունքում մահացել է Բեյլագանի շրջանի Շաֆագ բնակավայրի բնակիչ, զինծառայող Յագուբով Հասան Հուսեյն օղլուն: Եվս երկու զինծառայող վիրավորվել է:

Back to top button
Close