Նորություններ

Սփյուռքից Հայաստան ներդրումները չեն սառեցվել. Զարեհ Սինանյան

Սփյուռքից Հայաստան ներդրումները չեն սառեցվել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով՝ պատերազմից հետո Սփյուռքում հիասթափություններ կան, մարդիկ պատասխաններ են փնտրում, ցանկանում հասկանալ՝ ինչպես եղավ: «Չնայած, պատասխաններն, իմ կարծիքով, պարզ են», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկին՝ նա նշեց, պետք է կառավարությունը բացատրական աշխատանքներ տանի, թե գումարներն ինչպես են ծախսվում ու ինչ նպատակով՝ բոլոր կասկածները փարատելու համար:

Back to top button
Close