ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Օդեսայի բնակիչները գողին բռնել են, կպչուն ժապավենով կապել են սյանը եւ դիմացը ցուցանակ տեղադրել

Օդեսայում տեսանյութ է նկարահանվել, որում երեւում է, թե ինչպես են թաղամասի բնակիչները բռնել բակերում մեքենաների մարտկոցներ գողացող անձին եւ կպչուն ժապավենով կապել սյանը:

Բնակիչների խոսքերով ՝ վերջին ամիսներին բակում և բնակարաններում գողությունների դեպքերը զգալիորեն աճել են: Հունվարի 13-ին մեքենայից մարտկոց գողացող անձին բռնել են, ով սկզբում փորձել է փախչել, այնուհետ սկսել է արդարանալ, թե ինչ-որ բան է փնտրում:

Սակայն հանցագործը չի կարողացել համոզել ոչ մեկին, եւ մինչ ոստիկանության ժամանումը, բնակիչները կպչուն ժապավենով նրան կապել են «ամոթի սյանը» եւ դիմացը տեղադրել «ես գող եմ» ցուցանակը:

Back to top button
Close