Նորություններ

WhatsApp-ից հրաժարվելուց հետո Էրդողանը Telegram-ում պաշտոնական ալիք է բացել

WhatsApp հավելվածից հրաժարվելուց հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գրանցվել է Telegram և BIP մեսենջերներում։

Նշվում է, որ Էրդողանը երեքշաբթի օրը գործարկել է նաև իր պաշտոնական Telegram-ալիքը (@ RTErdogan):

Ավելի վաղ Թուրքիայում հետաքննություն էր սկսվել WhatsApp-ի ու Facebook-ի նկատմամբ՝ վերջիններիս գաղտնիության նոր քաղաքականության պատճառով:

WhatsApp- ի մշակողները թարմացրել էին օգտատերերի պայմանագրերը՝ ավելացնելով կետ՝ Facebook-ին անձնական տվյալների փոխանցման մասին: Օգտատիրոջ պայմանագրի տեքստում նշվում է, որ WhatsApp-ը, որպես Facebook-ի մաս, կորպորացիայի ամբողջ «հավելվածների ընտանիքի» հետ կիսելու է օգտատիրոջ մասին անհրաժեշտ տեղեկությունները: Ի պատասխան սրա՝ թուրք օգտատերերը՝ ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաները, սկսեցին զանգվածաբար հեռանալ WhatsApp-ից։

Back to top button
Close