Նորություններ

Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը Գյումրիից է

Այսօր հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը Գյումրիից է: Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Վարդան Վաչագանի Կիրակոսյանին վիրահատել են, վիճակը ծանր է, բայց կայուն:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով է զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել:

ԱՀ ՊԲ հաղորդմամբ, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանին անմիջապես տեղափոխվել են զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատել:

Back to top button
Close