ՆորություններՔո ձայնը
«Ռուսաստանը հանձնում է Հարավային Կովկասը Թուրքիային. մեզ համար պատմական նոր փուլ է սկսվել»

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը սոցցանցի իր էջում գրել է.

Ժամկետը կախված կլինի նրանից, թե Մոսկվան իրեն հասանելի երկու սցենարներից որ մեկը կընտրի: Թուրքիայի ռազմաքաղաքական ու տնտեսական ծավալումը դեպի արևելք կքաջալերվի արևմտյան իր հիմնական գործընկերների կողմից: Մեր քաղաքական ուժերը, գործիչները, հայաստանաբնակ ու ռուսաստանաբնակ օլիգարխները պետք է սա աչքի առաջ ունենան և վերջապես սկսեն պատրաստվել դրան ինքներն ու պատրաստել երկիրն ու ժողովրդին: Մեզ համար պատմական նոր փուլ է սկսվել»: