ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

2 անգամ փախուստի դիմած ըմբոստ շիմպանզեի պատմությունը, որը բանակցում էր միայն կենդանաբանական այգու տնօրենի հետ

ՕՍամի անունով շիմպանզեն բնակվում էր Բելգրադի կենդանաբանական այգում: Նա իսկական աստղ դարձավ այն բանից հետո, երբ 1988 թվականի փետրվարին երկու անգամ փախավ վանդակից:

Կենդանաբանական այգու տնօրեն Վուկ Բոյովիչն անձամբ էր բանակցում փախուստի դիմածի հետ՝ խնդրելով նրան վերադառնալ:

Սամին ծնվել է Խորվաթիայի Օսիեկ քաղաքի կենդանաբանական այգում՝ 1979 թ.-ին: Նա ժամանել էր Բելգրադի կենդանաբանական այգի 1988 թվականի հունվարին և տեղավորվել նեղլիկ վանդակում: Նոր միջավայրում առաջին մի քանի շաբաթների ընթացքում շիմպանզեն ցույց տվեց դեպրեսիայի և ագրեսիվ վարքի նշաններ… եւ օրերից մի օր որոշեց փախչել:

Սամիի առաջին փախուստը տեղի ունեցավ 1988-ի փետրվարի 21-ին՝ կիրակի օրվա ցուրտ գիշերը: Տեղի լրատվամիջոցները հայտնում էին, որ նա հավանաբար զուգընկեր է փնտրում, քանի որ միայնակ էր ապրում վանդակում: Սամին շրջում էր Բելգրադի կենտրոնում, եւ այդ զբոսանքի ժամանակ նրան նկատեցին ոստիկանները:

Վերջիններս զանգահարեցին Բելգրադի կենդանաբանական այգու տնօրեն Վուկ Բոյովիչին. նա միակ մարդն էր, ում Սամին վստահում էր: Վուկը փորձեց համոզել ըմբոստ Սամիին վերադառնալ, և դա նրան հաջողվեց: Բանակցությունների ավարտին նա բռնեց շիմպանզեի ձեռքը, տարավ դեպի իր մեքենան և տեղափոխեց կենդանաբանական այգի:

Այնուամենայնիվ, երկու օր անց Սամիին հաջողվեց մեկ անգամ ևս փախչել. նա կրկին առանց ջանք գործադրելու փախավ  վանդակից՝ դուրս գալով Բելգրադի փողոցներ:

Նա ճանապարհ ընկավ դեպի Բեկո գործարան, որտեղ աշխատողները փորձեցին մեծ ցանցով բռնել նրան, բայց ապարդյուն: Այնուհետ Սամին գնաց կենտրոն՝ ճանապարհին մի քանի տրամվայ ճոճելով, իսկ հետո տեղավորվեց ավտոտնակի տանիքի վրա:

Սամին դարձավ տեղական աստղ. բոլոր լրատվամիջոցները շեփորում էին նրա մասին: Այդ ավտոտնակի մոտ հավաքվեց մոտ չորս հազար մարդ: Շատերն ունեին պաստառներ, որոնց վրա գրված էր. «Սամի, չհանձնվե՛ս», «Պինդ կաց Սամի»:

Վուկ Բոյովիչը բարձրացավ ավտոտնակի վրա և կրկին փորձեց համոզել Սամիին իր հետ վերադառնալ կենդանաբանական այգի, բայց դա նրան այս անգամ չհաջողվեց:

Ըմբոստ շիմպանզեին էֆթանազիայի ենթարկեցին հատուկ նետով: Բայց նա հավերժ մնաց այցելուների սրտերում եւ դարձավ կենդանաբանական այգու գլխավոր աստղը: Այժմ նրա արձանը կանգնեցված է Բելգրադում:

 

 

Աղբյուր՝ petpop.cc

Back to top button
Close