Նորություններ

«Իր երեխուն տվեք, թող ձեր դարպասը չկոտրի». ՊՆ-ի դարպասներին մեքենայով հարվածած ծնողը ձերբակալվել է

ՊՆ-ի դարպասներին մեքենայով հարվածած ծնողը ձերբակալվել է։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ավելի քան երկու ամիս Արցախում եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։

«Տեղեկացա, որ մի քանի օր առաջ միջադեպ է տեղի ունեցել ՊՆ-ի մոտ։ Գուրգեն անունով ծնողը ինչ-որ գործողություն է կատարել, եղբայրն ասաց, որ կալանքի տակ են վերցրել 72 ժամով։ Այդ մարդը, որ այդ քայլին գնացել է, որ այդ մարդուն կալանքի եք վերցրել, իսկ ձեզ մոտ հարց չի ծագում՝ ինչո՞ւ այդ մարդն այդ քայլն արեց։ Բա մարդիկ 3 ամիս է՝ ձեր դռների մոտից չեն գնում։ Դուք եք էդ մարդկանց հասցնում այդ քայլին։ Իր երեխուն տվեք, թող ձեր դարպասը չկոտրի»,- նշեց Արսեն Ղուկասյանը։

 

Back to top button
Close