Նորություններ

Հե՛տ տվեք իմ երեխեքին, հե՛տ տվեք իմ յոթ հոգուն. Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները պահանջներ ունեն

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12-ին, պաշտոնական վարկածով, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանաբար սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, այդ թվում երկու մանկահասակ փոքրիկներին: Սպանությունից 6 տարի անց Ավետիսյանների դուստրերը հայտարարում են, որ իրենք ցանկանում են վերաբացել գործի քննությունը: Ունեն բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր, անհանգիստ են, թե ինչու՞ տեղեկություններ չունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանից:

Պերմյակովը, հիշեցնենք, դատապարտվեց ցմահ ազատազրկման և տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն:

Այսօր Ավետիսյանների դուստրերը բացեցին բնակարանի դուռը: Տունը անմխիթար վիճակում է, քանդվում է: Ունի վերանորոգման կարիք: Դուստրերը գոնե այս հարցում աջակցություն են ակնկալում, որ հայրական տունը վերանորոգվի:

 

Back to top button
Close