Վրաստան. նոր ժամանակների սպասումով ապրող երկիր
Քույր քաղաքների ճակատագրերի նմանությունը

Իմերեթի մարզը գտնվում է Վրաստանի արևմուտքում` Ռիոնի գետի և նրա վտակների ավազանի միջին հոսանքում: Վարչական կենտրոնն է Քութաիսի քաղաքը: Այն մարզի ամենամեծ քաղաքն է եւ արդյունաբերական խոշոր կենտրոն է եղել: Այսօր Քութաիսին կորցրել է իր այդ կարգավիճակը, քանի որ արդյունաբերական հսկաներից ոչ մեկն այսօր չի գործում: Վրացական այդ քաղաքում աշխատել են ԳԱԼԱ-ի լրագրողները, որոնց պատրաստած տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: