Նորություններ

Ադրբեջանը թողարկել է դրոշմապիտակ հայերին Արցախից «քիմ.մաքրմամբ» հանելու. Տարոն Սիմոնյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրել է.

«Անպատժելիությունից Ադրբեջանն այնքան է ոգևորվել, որ արդեն թողարկել է դրոշմապիտակ հայերին Արցախից «քիմ.մաքրմամբ» հանելու՝ էթնիկ զտումների պատկերմամբ:

Հիշեցնեմ, որ էթնիկ զտումների արգելքը ժամանակակից միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից է, որի խախտումը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է։
Այս անսանձ և հանցավորություն քարոզող քաղաքականության դեմ մենք չենք կարող դնել ապագայում առևտուր անելու մեր հլու֊հնազանդ և անորոշ քաղաքականությունը՝ հույս ունենալով, որ համագոյակցությունը կստացվի հանցագործությունն ու հայատյացությունը պետական մակարդակով քարոզողների հետ»:
Back to top button
Close