Վրաստան. նոր ժամանակների սպասումով ապրող երկիր
Քոբուլեթիում տարեսկզբից սպասում են հայերին

Աջարիայի Քոբուլեթի քաղաքը գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում: 23 հազար բնակիչ ունեցող քաղաքը խորհրդային ժամանակներից ի վեր համարվում է Սևծովյան լավագույն առողջարաններից մեկը: Քոբուլեթին հանգստի և զվարճանքի հարմարավետ վայր է` հատկապես հայերի համար, քանի որ մատչելի եւ արդյունավետ հանգիստ է ապահովում ծովափին: