Նորություններ

Ֆոնսեկա․ Ինտերը մեծ թիմ է․ գուցե հեշտ է հասկանալ, թե ինչպես խաղալ նրանց դեմ, սակայն դա անելը բարդ է

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Ինտերի» դեմ խաղից առաջ կիսվել է տպավորություններով։

««Ինտերը» ունի մեծ խաղացողներ, ապշեցուցիչ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Բայց ես միայն դրան չեմ նայում։ «Ինտերը» մեծ թիմ է ու ուժեղ կոլեկտիվ։ Գուցե հեշտ է հասկանալ, թե ինչպես նրանց դեմ խաղալ, բայց դա գործնականում անելը հեշտ չէ։

Չեմպիոնական մրցավա՞զք։ Ես կրկնելու եմ իմ խոսքերը նորից․«մենք մոտենում ենք յուրաքանչյուր խաղին՝ փորձելով հաղթել այն»»,-Ֆոնսեկայի խոսքն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական կայքը։

«Ռոմա» – «Ինտեր» հանդիպումը կայանալու է վաղը ու սկսվելու է Երևանի ժամանակով 15։30-ին։
Back to top button
Close