Նորություններ

Աջարիայում վիճակը կայունանում է. քովիդ հիվանդանոցները փակվում են

Աջարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն էականորեն նվազել է։

Միայն կորոնավիրուսով հիվանդների ընդունող հիվանդանոցները վերադառնում են աշխատանքի սովորական ռեժիմի։

Այս մասին ասել է Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն։ Վերջին մեկ օրում կորոնավիրուս է հաստատվել 47 մարդու մոտ։ Համեմատության համար կարելի է նշել, որ նոյեմբերին Աջարիայում վարակի օրվա ցուցանիշը գերազանցում էր 600-ը։ Նախարարը գտնում է, որ համաճարակային իրավիճակը բարելավվել է նոյեմբերի սահմանափակումների շնորհիվ։

Աջարիայում ներկայումս 1388 ակտիվ դեպք կա, 366 պացիենտ ստոցիոնար բուժում է ստանում, 771-ը` տնային։ 251-ը քովիդ հյուրանոցներում է` բժիշկների հսկողության տակ։

Քովիդ հիվանդանոցների թիվը  12-ից կրճատվել է 8-ի, հյուրանոցները` 9-ից 3-ի։

aliq.ge

Back to top button
Close