ՆորություններՏնտեսական

Բիթքոինի փոխարժեքը թարմացրել է պատմական առավելագույնը՝ գերազանցելով 41 հազար դոլարը

Բիթքոինի արժեքը ուրբաթ օրը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը՝ առաջին անգամ գերազանցելով 41 հազար դոլարի շեմը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վկայում են «CoinMarketCap» պորտալի տվյալները:

Տվյալների համաձայն, որոնք հաշվարկում են ավելի քան 20 բորսաների միջին գինը, բիթքոինը թանկացել է 9,79 տոկոսով ՝ մինչեւ 40 612 դոլար:

Binance խոշորագույն բիթքոինի փոխանակման բորսայում հաստատվել է առավելագույն արժեքը՝ 40 602 ԱՄՆ դոլար:

Կրիպտոարժույթն առաջին անգամ գերազանցել է մակարդակը 41 հազար դոլարը և հասել է նոր պատմական ցոցանիշի՝ 41 057 դոլար:

Bitcoin-ը վերջին անգամ թանկացել էր 2020 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին: Կրիպտոարժույթը դեկտեմբերի 16-ին գերազանցել է պատմական առավելագույնը 20 042 դոլարը:

Back to top button
Close