Նորություններ
Արցախում 1 օրում ոչնչացվել է 1105 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 23-ից ռուս սակրավորներն ականազերծել են մոտ 440 հեկտար տարածք, որից 5 հեկտարը՝ վերջին մեկ օրում: Հայտնաբերվել և ոչնչացվել է 1105 պայթյունավտանգ առարկա։
Մինչ այսօր պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է մոտ 165 կմ ճանապարհ, 618 շենք-շինություն, այդ թվում 22-ը՝ սոցիալական նշանակության, ինչպես նաև վնասազերծվել է 21 755 պայթյունավտանգ առարկա։