Վրաստան. նոր ժամանակների սպասումով ապրող երկիր
Վրաստանում քաղաքական եւ տուրիստական եռուզեռ է

«Մեր հարեւանները» նախագիծն իրականացնող աշխատանքային խումբը կրկին Վրաստանում էր՝ այս անգամ մայրաքաղաքում եւ Աջարիայի հայտնի հանգստավայրերում: Թբիլիսի, Բաթումի, Քոբուլեթի, Ուռեկի՝ հայաշատ քաղաքներ, որտեղ մեր հայրենակիցները եւ ապրում են, եւ սիրում հանգստանալ: ԳԱԼԱ-ինկարահանող խումբն անդրադարձել է Վրաստանի ներքաղաքական խնդիրներին, հարցազրույցներ անցկացրել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, քաղաքական այլ գործիչների, դեսպանների, փորձագետների հետ, զրուցել վրացի քաղաքապետերի, տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների եւ տեղաբնակների հետ: