ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Սա Ռուսաստանն է. Դոնի Ռոստովի ոչ բանուկ խաչմերուկներից մեկում տեղադրվել է 18 լուսացույց

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում՝ մեկ խաչմերուկում տեղադրվել է 18 լուսացույց: Այս մասին հայտնում են տեղի բնակիչները:

Լեւենցովկայում հայտնվել են ռեկորդային թվով լուսացույցեր, ինչպես նաև մեծ թվով ճանապարհային նշաններ: Այս ճանապարհը ո՛չ վարորդների, ո՛չ հետիոտների համար շատ գործածվող չէ, ուստի անհայտ է, թե ինչու է տեղադրվել այդքան լուսացույց:

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի խոսքով ՝ իրենց գերատեսչությունը չի մասնակցել ճանապարհաշինության նախագծին և ճանապարհային նշանների տեղադրման գործընթացին: Նա խոստացել է պարզել, թե ինչու է այդքան լուսացույց տեղադրվել:

 

Back to top button
Close