Նորություններ

Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Back to top button
Close