Նորություններ

Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ բախվել են ՀՀ ՊՆ N զորամասի ծառայության պետի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի Opel-ը, կա 5 վիրավոր

Երեկ, հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ 45-ամյա Ավագ Բարսեղյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ․ Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ 55-ամյա Նունե Ավետիսյանը, Կապանի բնակիչ 23-ամյա Սիրանույշ Գյումշուդյանը, Opel-ի վարորդ Ա․ Բարսեղյանն ու նրա ուղևոր՝ 17-ամյա Նարեկ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Շ․ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Հ․ Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ծառայության պետ, իսկ Ա․ Բարսեղյանը ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button