Նորություններ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անցկացնում են Ստեփանակերտի սոցիալապես նշանակալի օբյեկտների ականազերծում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալապես նշանակալի տարածքներում պայթյունավտանգ առարկաների (դպրոցներ, այգիներ, բժշկական հիմնարկներ եւ սպորտային օբյեկտներ) մաքրման եւ ականազերծման աշխատանքները: Այդ մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը սոցիալապես նշանակալի օբյեկտներ են: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերվել են պայթյունավտանգ առարկաներ, եւ չպայթած ռազմամթերքը դուրս է բերվում եւ ոչնչացվում հատուկ փորձադաշտում: Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անհրաժեշտ անվտանգության միջոցները:

Back to top button