Նորություններ

ԱՊԼ․ Ման Սիթին վստահ հաղթանակ տարավ Չելսիի դեմ խաղում

ԱՊԼ-ի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Չելսիին»։

Պեպ Գվարդիոլայի թիմը վստահ հաղթանակ տարավ 3-1 հաշվով։ Բոլոր գոլերը խփվեցին առաջին կեսում։ Հաշիվը բացեց Իլկայ Գյունդողանը։ Այնուհետև աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը։ Խաղակեսի վերջնամասում 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Կևին դե Բրույնեն։

Խաղավերջում «Չելսին» մեկ գնդակ հետ բերեց։ Աչքի ընկավ Կալում Հադսոն-Օդոին։

Այս արդյունքից հետո «Մանչեսթեր Սիթին» միավորների քանակը հասցնում է 29-ի ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Չելսին» մնում է 26 միավորով ու 8-րդն է մրցաշարային աղյուսակում։

Back to top button
Close