ՆորություններՍպորտ

Ինչ-որ մեկը պետք է բացատրի, թե ինչպես է մադրիդի լեգենդը այս աբսուրդ ցանկում․ Ռամոսի եղբայրը կիսվել է սկանդալային գրառումով

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։

Ռամոսի եղբայր և գործակալ Ռենե Ռամոսը Twitter-ում կիսվել է լրագրող Ալֆրեդո Դուրոյի գրառումով, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչ-որ մեկը պետք է բացատրի, թե ինչպես ու ինչու ենք մենք հասել այն կետին, երբ քո ավագը՝ Մադրիդի լեգենդներից մեկը հայտնվել է խաղացողների այս աբսուրդ ցանկում, որոնք կարող են այսօր ազատ պայմանագիր կնքել ցանկացած ակումբի հետ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» մտադիր է Ռամոսի հետ բանակցությունների վերադառնալ հունվարին։

Back to top button
Close