ՆորություններՔո ձայնը

«Մեր մեծ ռեգիոնում ռազմական կուտակումներ են սկսվել, իսկ ռեգիոնի շուրջն անհանգիստ է»

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը ում եւ ինչն են մոնիթորինգ, այսինքն մշտադիտարկում անելու։ Այս հարցն է առանցքայինը։

Առաջին հայացքով թուրքական թռչող սարքերը հայերին են հետեւելու, իսկ ռուսականը՝ ադրբեջանցիներին, սակայն իրականությունն այլ է:

Իրականում թուրքերը ստուգելու են ռուս խաղաղապահների քանակը, որ չավելացնեն, զենքերի տեսակներն են հաշվառելու, իսկ ռուսները՝ թուրք-ադրբեջանական։

Իրականում ռուսներն ու թուրքերն իրար են մշտականապես դիտարկելու: Սա փոխում է այդ կենտրոնի խնդիրներն ու նպատակները, նաեւ հետեւանքները։

Իսկ զարգացումները խոստանում են անկանխատեսելի լինել, կամ էլ կանխատեսելի։

Մեր մեծ ռեգիոնում ռազմական կուտակումներ են սկսվել, իսկ ռեգիոնի շուրջն անհանգիստ է»:

Back to top button
Close