ՆորություններՍպորտ

Արոնյանը պարտվեց Ռաջաբովի հետ եզրափակչի առաջին տուրում

Առցանց արագ շախմատի Airthings Masters մրցաշարի եզրափակչի առաջին տուրում  Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց և ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին՝ 1։2 հաշվով: Նախկինում մարզիկները հանդիպել են 47 անգամ։ 10-ում հաղթել է մեր հայրենակիցը, 9-ում՝ մրցակիցը, իսկ 28 պարտիա ավարտվել է ոչ-ոքի: Վերջին անգամ կողմերը միմյանց հետ հանդիպել են սույն մրցաշարի խմբային փուլում: Այդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Այսօր կայացան առաջին փուլի պարտիաները: Վաղը կկայանան երկրորդ փուլի հանդիպումները: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:
Մրցաշարի հաղթողը որպես մրցանակ կստանա 60,000 դոլար, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը՝ 40,000 դոլար։

Back to top button