ՆորություններՔո ձայնը

Նոր տարին սկսում ենք նոր կորուստներով. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Նոր տարին սկսում ենք նոր կորուստներով։

Չարիքի կառավարության գոյության ամեն օրն անդառնալի է Հայաստանի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի համար։

Ու դեռ ոմանք շարունակում են արդարացնել կամ հանցավոր անտարբերությամբ մասնակից դառնալ հայրենիքը թիզ առ թիզ հանձնելու գործընթացին»։

Հիշեցնենք, որ այսօր Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ ամեն ինչ վերջացած է, ադրբեջանական կողմը գյուղից 10 մետր հեռավորության վրա իր դիրքերն է դրել և մինչև հունվարի 5-ը ժամանակ է տվել, որպեսզի շուռնուխցիները լքեն թշնամու վերահսկողության տակ մնացած իրենց թվով 12 տները։

Back to top button