Նորություններ
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 28–ամյա վարորդը Toyota Land Cruiser –ով հայտնվել է ջրատարում. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Արթիկի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ափոյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 015 ՏA 01 համարանիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: