Նորություններ

«Ես պիտի տոնեմ Նոր տարին իմ ժողովրդի հետ ուրախությամբ, սակայն իմ ժողովուրդը սգի մեջ է». Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես

«Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ Ի ՔՐԻՍՏՈՍ

Իմ ամեն Նոր տարին սկսվել է եկեղեցուց,սահմանից, զինվորների շնորհավորանքից և ավարտվել օրհնությամբ: Ցավոք այս տարի ամեն ինչ այլ է. իմ Նոր տարվա ուրախությունը հետաձգում եմ մինչև Արցախյան հարցի վերջնական լուծումը: Ես պիտի տոնեմ Նոր տարին իմ ժողովրդի հետ ուրախությամբ,սակայն իմ ժողովուրդը սգի մեջ է. կորցրել է մեր քաջ հայորդիներին և Արցախի տարածքների զգալի մասը:

Աղոթենք Առ Աստված,մեր հերոսների հոգիների և մեր մեղքերի թողության համար: Մենք Նոր տարին թեկուզ մի փոքր ուշ, բայց հաղթանակով պետք է տոնենք:

2️⃣0️⃣2️⃣1️⃣ մերն է լինելու: Աստված պահապան ձեզ իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»:

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես

Back to top button
Close