Նորություններ

Շինծու եւ անբովանդակ քարոզչությունից պետք է անցնել իմաստավորված գործելակերպի. Սենոր Հասրաթյան

Այսօր մեր ժողվրդի շրջանում ստեղծված ծայրահեղ ծանր բարոյահոգեբանական վիճակը մեղմելու և ապագայի հանդեպ հավատը վերականգնելու համար առանցքային դերակատարություն ունեն տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Հատկապես, կցանկանայի առանձնացնել պաշտպանության նախարարության, ԶՈւ Գլխավոր շտաբի և Արցախի ՊԲ ռազմատեղեկատվական համակարգի ճիշտ և նպատակային գործունեության կազմակերպման հրատապ անհրաժեշտությունը: Անչափ կարևոր է ամենակարճ ժամանակահատվածում նշված ինստիտուտների հեղինակության վերականգնումն ու շինծու և անբովանդակ քարոզչությունից իմաստավորված գործելակերպի անցումը:

Այսօր, քան երբևէ պահանջված է ժողովրդի մեջ վերականգնել մի քանի բախտախնդիրների հանցավոր գործունեության արդյունքում վարկաբեկված երբեմնի հզոր բանակի հեղինակությունը:

Մեր հանրությունը ամենօրյա ռեժիմով պետք է, թույլատրելիության սահմանում, տեղեկացված լինի իր զինված ուժերի կենսագործունեությանը և ստանա կորսված վերադարձնելուն միտված նրա ջանքերի գործադրման վերաբերյալ համապատասխան լրատվություն»,-նշել է նա:

Back to top button
Close