ՆորություններՏնտեսական

«Գազպրոմ»-ը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021թ․-ի առաջին եռամսյակի համար։ Այս մասին ասված է «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
««Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար։ Հետագայում գազի մատակարարման վերաբերյալ խորհրդակցությունները կշարունակվեն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button
Close