ՆորություններՍպորտ

Գնահատում եմ հայերին ուղղված համերաշխության կոչը. Մխիթարյանը պատասխանել է թուրք բասկետբոլիստին

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ինստագրամում կատարած գրառմամբ պատասխանել է NBA-ն ներկայացնող «Փորթլենդ Թրեյլ Բլազերսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերին:

«Շնորհակալ եմ, հարգելի Էնես Կանտեր:

Ես իսկապես գնահատում եմ քո կողմից հայերին ուղղված համերաշխության կոչը։ Ողջոնում եմ քո վճռականությունը արդարության և խաղաղության հարցում։ Ես նաև հավատում եմ, որ մենք՝ մարզիկներս, ունենք բավարար ուժ մեր ձայնով փոփոխություն բերելու համար։

Շնորհավորում եմ քո Ամանորը ու ցանկանում եմ մեծ հաջողություններ առաջիկա մրցաշրջանում քո թիմի հետ։

Հույս ունեմ մի օր ներկա գտնվել քո մասնակցությամբ NBA-ի խաղում։

Հաջողություն, Միկի»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Էնես Կանտերը նամակ էր գրել Մխիթարյանին՝ հայ ֆուտբոլիստին կոչ անելով միասին պայքարել բռնապետ Էրդողանի դեմ և խաղաղություն հաստատել հայ և թուրք ժողովուրդների միջև:

 

sport.news.am

Back to top button
Close