Նորություններ

Մեծամորի քրեական հետախույզները գողության շուրջ 30 դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնի մի մասը

Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բնակվող 34-ամյա մի տղամարդ Մեծամորում գողություններ է անում։

Դեկտեմբերի լույս 29-ի գշերը շրջիկ ծառայություն իրականացնող օպերատիվ խումբը Մեծամորի թիվ 34 շենքի բակում կասկածվողին հայտնաբերեց ու բերման ենթարկեց բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը բազմաբնակարան շենքերի շուրջ 30 նկուղից գողություն է արել՝ դռները բացելով տեխնիկական միջոցների գործադրմամբ։

Մեծամորի ոստիկանները հայտնաբերել են և՛ գործիքը, որով բացել է դռները, և՛ գողացված իրերի մի մասը։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close