Նորություններ

Լավրովն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո արձանագրված միջադեպին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո արձանագրված միջադեպին:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Լավրովը նշել է, որ միջադեպն արձանագրվել է այն վայրում, որտեղ չեն եղել ռուս խաղաղապահներ:

«Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ դեռ չեն արձանագրվել: Դեկտեմբերի 13-ին շփման գծում արձանագրված միակ նկատելի խախտումը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ չկան ռուս խաղաղապահներ։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության ձեռնարկած քայլերը թույլ տվեցին խուսափել միջադեպի հետագա զարգացումից: Այսուհետ ևս կգործադրենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խախտումներ թույլ չտալու համար»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորման միտում ունի։

Back to top button